ՊԱՍՍԱԺ խանութ-սրահը SALVATORE FERRAGAMO ապրանքանիշի հետ համատեղ իր հաճախորդներին բացառիկ հնարավորություն ընձեռեց ներկա գտնվելու TRAMEZZA հատուկ մոդելի տղամարդու կոշիկի ձեռքի աշխատանքի ցուցադրությանը: Իտալիայից հատուկ ժամանած մասնագետը 4 ժամ շարունակ հյուրերին ցուցադրեց իր հմտությունները՝ ծանոթացնելով նրանց TRAMEZZA կոշիկի պատրաստման գործընթացին և սիրով պատասխանեց հյուրերի կողմից հնչած բոլոր հարցերին: Երեկոն ուղեկցվեց դասական և ժամանակակից երաժշտությամբ: Ի դեպ, հյուրերն երեկոյից հեռացան կարմիր վարդերով և անակնկալ նվերներով՝ SALVATORE FERRAGAMO ընկերության կողմից: