ArmenianRussianEnglish (UK)

Bally Շվեյցարական Bally լյուքսային բրենդը նորաձեւության աշխարհում համարվում է հնագույններից մեկը: Հիմնադրված լինելով 160 տարի առաջ՝Bally-ն մինչ այժմ պահպանում է նորաձևությանտան հիմք դարձած ավանդույթները: Այստեղ հիշում են, թե ինչպես են քայլում ու խոսում իրական ազնավականները, հարգում են անշտապ ընտրություն կատարող գնորդին և ստեղծում են այնպիսի իրեր, որոնք կարելի է կրել տարիներ շարունակ: 

Իր գոյության ողջ տարիների ընթացքում Bally ապրանքանիշը նախատեսված է եղել ամենաբծախնդիր հաճախորդի համար, ում համար որակն ու հարմարավետությունը հագուստի ու կոշիկի ընտրության հիմնական չափանիշներն են: Վերջին ժամանակահատվածում ապրանքանիշի հավաքածուներում առկա են վառ, երիտասարդական մոդելներ, որոնք մեծ պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում: 

Bally ապրանքանիշը ներկայացնում է կոշիկների երեք հիմնական հավաքածուներ՝դասական, առօրյա և կոշիկներ՝նախատեսված զբոսանավում կրելու համար:

Bally բիզնեսի պատմության ամենահաջողակ էջը բացեց Կառլ Ֆրանց Բալլիի թոռը՝վերածելով Bally կոշիկներն անձնավորված իրերի այն մարդկանց համար, ովքեր չեն ընդունում ստանդարտավորված լուծումները՝ստեղծելով հաճախորդների պատվերներով կոշիկներ: Այժմ յուրաքանչյուր ունևոր գնորդ կարող է իր ճաշակով մոդելավորել մեկ զույգ կոշիկ և պատվիրել վերջինիս արտադրությունը Bally –ի գործարանում: 

Bally-իներշնչանքի առարկներն եղել և մնում են կաշին, բնական նյութերը, շվեյցարական ժառանգությունը, վարպետությունը և մոդելների հարմարավետությունը: 

Bally ապրանքանիշի խորհրդանիշներն են նորարարությունը, ֆունկցիոնալությունն ու էլեգանտությունը: