ArmenianRussianEnglish (UK)

Harmont& Blaine ապրանքանիշը հանդիսանում է նորաձևության աշխարհում ամենավառ ու դինամիկ զարգացող ընկերություններից մեկը: Մեծ ձեռքբերումներն ու հաջողությունը, որով պարգևատրվել է հայտնի տաքսա շան խորհրդանիշով ապրանքանիշը, հիմնված են գործարար տաղանդի, յուրահատկության, հետևողականության ու նորարարության հետաքրքիր համադրության վրա: 

Հասարակությունը մշտապես զարգանում է, փոխակերպվում ,իսկ դրա հետ մեկտեղ փոփոխվող կենսակերպը ներկայացնում է Harmont&Blaine ապրանքանիշը: 

Harmont&Blaine-ն իր գնորդին առաջարկում է նոր ոճ և նոր ուրվագծեր, որոնք լավագույն կերպով համապատասխանում են ժամանակակից մարդու պահանջներին: 

Ապրանքանիշի պատմության համաձայն, դեռ 18-րդ դարում եղել է Հարմոնթ անունով դուքս, ով ճանապարհորդում էր աշխարհով մեկ՝ փնտրելու նոր ու հետաքրքիր կտորներ, որոնք հետագայում տարածում էին ստանում Եվրոպայում: Բոլոր ճանապարհորդությունների ընթացքումնրան ուղեկցում էր իր հավատարիմ շունը՝ Բլեյն մականվամբ տաքսան: Հենց այս կերպարներն ոգեշնչեցին իտալացի դիզայներներին ապրանքանիշի համար ընտրելու Harmont&Blaine անվանումը, իսկ որպես խորհրդանիշ ներկայացնելու տաքսա շանը: 

Մինչօրս, Harmont&Blaine ապրանքանիշը շեղվում է նորաձևության ավանդական դրսևորումներից և ինքնուրյուն ստեղծում է գրավիչ ու անկրկնելի տեսություն՝ հավատարիմ մնալով իրեն ոգեշնչած հերոսին, ով իր ողջ կյանքը նվիրել էր յուրահատուկ ու բացառիկ գործվածքների հայտնաբերմանը: 

Ընկերության հիմնադրման հիմքում եղել են հենց այդ արժեքները և այսօր Harmont&Blaine-ը խորհրդանշում է շքեղ ապրելակերպը և միջերկրական ժառանգությունը: