ArmenianRussianEnglish (UK)

 

 

 

«Սպարտակ Օհանյան և ընկերներ» ընկերությունը 25 տարի շարունակ հայաստանյան  նրբաճաշակ և բծախնդիր հաճախորդներին ներկայացնում է լյուքս դասի աշխարհահռչակ ապրանքանիշերի կոշիկներ, հագուստ և աքսեսուարներ: 

1993 թ.-ից ի վեր ընկերությունն իր յուրահատուկ ներդրումն է կատարում տեղական շուկայում բարձր նորաձևության նմուշներն առավել հասանելի դարձնելու գործում: 

Ընկերության կողմից ներկայացված խանութ – սրահներում իր հաճախորդներին առաջարկում է լավագույնը ՝ համաշխարհային տարածում ունեցողապրանքանիշերը, որոնք կարիք չունեն հավելյալ գովազդման, որոնք թույլ են տալիս զգալ, թե ինչ է իրական շքեղությունն ու էլեգանտությունը և որոնք լավագույն կերպով ընդգծում են անհատականությունը: 

Այսօր «Սպարտակ Օհանյան և ընկերներ» ընկերությունը հանդիսանում է այնպիսի աշխարհահռչակ բրենդերի էքսկլյուզիվ ներկայացուցիչը  Հայաստանում, ինչպիսին են՝ Salvatore Ferragamo, Sergio Rossi, Santoni, Bally, CesarePaciotti, Stemar, Pollini, Stefano Serapian: Նշված բրենդերի վերջին հավաքածուները ներկայացված են Passage խանութ-սրահներում`Թումանյան 5ա և Հյուսիսային Պողոտա 11 հասցեներով:

«Սպարտակ Օհանյան և ընկերներ» ընկերության հերթական ձեռքբերումն եղավ երկու մոնո բրենդ խանութներիներ կայացումը: Այսուհետ, շնորհիվ«ՍպարտակՕհանյան և ընկերներ» ընկերության, Հայաստանում պաշտոնապես ներկայացված են նաև Harmont& Blaine և Moreschi լյուքսային բրենդերի խանութ-սրահները, որոնք տեղակայված են Տերյան 62 հասցեով: 

Ընկերությունն իր կայացման ճանապարհին մշտապես հիմնվել է սեփական արժեքների և սկուզբունքների վրա: 

«Սպարտակ Օհանյան և ընկերներ»   ընկերության կարևորագույն արժեքը վերջինիս հաճախորդներն են: Ընկերությունը մշտապես ձգտում է գոհացնել իր հաճախորդներին՝ առաջարկելով կոշիկների, հագուստի և աքսեսուարների լայն ընտրանի, ապահովելով բարեկամական մթնոլորտ, որակյալ սպասարկում  և նորաձև հավաքածուների մշտական թարմացում: Ընկերության առաքելությունը գնումների կատարման համար հաճելի պայմանների ստեղծումն է, մոտեցումն է շոփինգին ինչպես արվեստին, ոգեշնչման նոր աղբյուրին, որը հնարավորություններ է տալիս իրականություն դարձնել քմահաճ ու նրբաճաշակ հաճախորդի ցանկությունները: 

Խանութ – սրահների շքեղ դիզայնն ու կահավորումը, հանգիստ միջավայրը կատարելապես տրամադրում են ընկերության խորհրդատուների հետ շփմանը: Փորձառու մասնագետները միշտ պատրաստ են օգնել հաճախորդին ընտրություն կատարել:  

«Սպարտակ Օհանյան և ընկերներ»   ընկերությունը գնահատում է աշխարհահռչակ ապրանքանիշերի բացառիկ ներկայացուցիչը լինելու իր պարտավորեցնող կարգավիճակը, հարգում է իր գործընկերներին , որոնց հետ պահպանում է երկաժամկետ համագործակցություն: Համագործակցության հիմքում ընկած է փոխադարձ վստահությունը, հաջողակ բիզնես ունենալու գաղափարախոսությունը՝  նոր բարձունքների գրավման հարցում հետևողական լինելով ազնիվ ու արդյունավետ միջոցների կիրառմանը: Ընկերությունը  բաց է անմիջականորենբիզնեսի նոր հորիզոնների բացահայտմանն ուղղված առաջարակների ընդունմանը: 

Ընկերության զարգացման առանցքային տարրն անձնակազմի նկատմամբ տածած հարգանքն է: «Սպարտակ Օհանյան և ընկերներ» ընկերության ձեռքբերումները հիմնված են աշխատակիցներից յուրաքանչյուրի ստեղծագործական ներդրման և ամբողջ անձնակազմի օպերատիվ աշխատանքի վրա: 

Ընկերությունն ապագայում պլանավորում է ընդլայնել ներկայցվող տեսականին՝ գործնական նոր կապեր հաստատելով նորաձևության համաշխարհային այլ ապրանքանիշերի հետ: 

«Սպարտակ Օհանյան և ընկերներ» ընկերությունն եղել և մնալու է Հայաստանում բարձր նորաձևության և նրա միտումների տարածման գործում առանցքային օղակներից մեկը: