ArmenianRussianEnglish (UK)

Շքեղություն,  նրբագեղություն, ոճ ու վայելչություն.այս ամենը խորհրդանշում է Sergio Rossi ապրանքանիշը: 

Sergio Rossi ապրանքանիշի տարբերակիչ հատկանիշը հանդիսանում է վերջինիս անթերի որակը: Այսօր, ինչպես ավելի քան քառասուն տարի առաջ, մինչև փաթեթավորվելը, Sergio Rossi ապրանքանիշի արտադրանքն անցնում է որակի ստուգման ավելի քան 120 փուլերի միջով: 

Sergio Rossi ապրանքանիշի հիանալի որակը համակցված է մոդելների գեղագիտական բաղադրիչի հետ՝ նրբագեղ ուրվագծեր, վառ, հիմնականում միագույն մոդելներ, նուրբ ձևավորում, բարձր, բայց շատ հարմարվետ կրունկ: 

Կոշիկները, սանդալները, ձմեռային երկարաճիտք կոշիկները տարբերվում են իրենց նրբագեղ ձևածքով, որը հանդիսանում է ընկերության տարբերակիչ առանձնահատկությունը: Sergio Rossi ապրանքանիշի գիտակները համոզված են, որ Sergio Rossi կոշիկները կանացի ոտքերը դարձնում են առավել գեղեցիկ, նուրբ՝ տեսողական երկարացնելով այն: 

Լինելով ավանդույթներով հարուստ ընկերություն՝Sergio Rossi-ն շատ զգայուն է ժամանակակից աշխարհի փոփոխությունների նկատմամբ: 

Այսօր Sergio Rossi ընկերությունը տարեկան արտադրում է ավելի քան հինգ հարյուր հազար զույգ կոշիկ: Հավաքածունները նախատեսված են կյանքի բոլոր առիթների համար՝ աշխատավայր, երեկույթ, ամառ, թե ձմեռ, կիրք, թե ռոմանտիկա: