ArmenianRussianEnglish (UK)

Նշանավոր մարդիկ, բարձրաաստիճան այրեր և քաղաքական լիդերներ. Hամաշխարհային ողջ էլիտան կրում է Moreschi  ապրանքանիշի կոշիկները:

1948 թվականից ի վեր Moreschi-ին զբաղվում է տղամարդկանց էլիտար կոշիկների, հագուստի և աքսեսուարների արտադրությամբ: Իտալիայում տեղակայված գործարանում յուրաքանչյուր օր արտադրվում է հազարից ավել զույգ կոշիկներ, որոնք հետո ներկայացվում են ամբողջ աշխարհով մեկ սփռված հավատարիմգնորդների դատին: 

Moreschi ընկերությունն ինքնուրյուն իրականացնում է կոշիկի արտադրության բոլոր փուլերը՝ սկսած կոշիկի մոդելավորումից մինչև պատրաստի մոդելների փաթեթավորումը: Մեկ զույգ կոշիկի պատրաստումն իրենից ներկայացնում է հմուտ մասնագետների կողմից իրականացվող մի շարք բարդ գործողությունների համադրություն: Ընկերության գործարանները զինված են  նորագույն սարքավորումներով, սակայն մինչ այժմ կան այնպիսի մոդելներ, որոնք կարվում են ձեռքով՝ չնայած որ կազմված են կաշվե տասնյակ տարբեր մասնիկներից:  

Գերազանց որակը պայմանավորված է լավագույն նյութերի և կաշվի հազվադեպ տեսակների՝ ջայլամ, կոկորդիլոս, մողես, համադրությամբ: Ժամանակակից տեխնոլոգիաները և բարձր վարպետությունը թույլ են տալիս ստեղծելուանկրկնելի կոշիկներ: 

Moreschi-ին իր գնորդներին առաջարկում է չափազանց նրբագեղ, բայց միաժամանակ շատ հարմարավետ հավաքածու, որը ներառում է առօրյա, գործնական և դասական ոճի կոշիկներ՝ այս միջոցով թույլ տալով մշտապես զգալ հարմարավետությունն ու էլեգանտությունը կյանքի յուրաքանչյուր իրադրություններում: 

Թանկարժեք նյութերի, ազնվական ուրվագծերի ու հարմար տակացուների շնորհիվ Moreschi ապրանքանիշը համարվում է լավագույններից մեկը:

 Moreschi –ն դասականությունն է, որը մշտապես մնում է նորաձև: