ArmenianRussianEnglish (UK)

Salvatore Ferragamo ամենահեղիանակավոր իտալական նորաձևության տներից մեկն է, որի հարուստ ստեղծագործական ժառանգությունն ոգեշնչված է գեղեցկությամբ ու նրբագեղությամբ: 

Ի սկզբանե , ապրանքանիշը հիմնադրվել է 1927 թվականին: Այդ օրվանից ի վեր դիզայներ Սալվատորե Ֆերրագամոն ձեռք բերեց հին Հոլլիվուդի աստղյաին կոշկակարի համբավ՝ ստեղծելով կոշիկներ Օդրի Հեփբերնի, Մերլին Մոնրոյի, Սոֆի Լորենի ու Ջուջի Գալենդի համար և այդպիսով ապահովելով Salvatore Ferragamo ապրանքանիշի համաշխարհային տարածումը: 

Հստակ ուրվագծեր, զարդարված գործվածքներ, թանկարժեք նյութեր և արտահայտված ոճ. այս ամենով է իր գնորդներին գրավում Salvatore Ferragamo ապրանքանիշի կոշիկները, պայուսակները, գոտիներն ու ժամացույցները: 

Դիզայներ Սալվատորե Ֆերրագամոն մշտապես փնտրում էր հարմարավետ կոշիկ ստեղծելու գաղտնիքը : Կոշիկի պատմության մեջ դիզայների մեծագույն ներդրումն եղավ էսթետիկ գեղեցկության ու ֆունկցիոնալության համադրումը: Արդյունքում՝ դիզայներին հաջողվեց ստեղծել կոշիկ, որը չափազանց գեղեցիկ էր և միաժամանակ շատ հարմարավետ: 

Salvatore Ferragamo –ն ուսումնասիրել և շարունակում է ուսումնասիրել յուրաքանչյուր էլեմենտ, չափս և ուրվագիծ՝ ստանալու համար իդեալական մոդելներ, որոնք համապատասխանում են իտալական ոճի ավանդույթներին և ամերիկյան արդյունաբերական  նորարար մեթոդներին: 

Վերջերս Salvatore Ferragamo –ն ընդլայնեց իր կողմից ներկայացվող ապրանքատեսականիի շրջանակները՝ ստեղծելով և հանրության դատին ներկայացնելով տղամարդկանց և կանանց համար նախատեսված նրբաճաշակ օծանելիքի հավաքածուն: 

Անկախ ժամանակներից Salvatore Ferragamo –ի ոճը մշտապես ունի իր ուրույն պահանջարկը: Salvatore Ferragamo նորաձևության տունն առաջարկում է պահպանողական, բուրժուական շքեղություն, որը տասնամյակներ շարունակ նախընտրել են ինչպես աստղերն ու ազնվականները: