ArmenianRussianEnglish (UK)

Santoni  իտալական լեգենդար ընկերությունը հայտնի է լյուքս դասի կոշիկների արտադրությամբ: Անկրկնելի որակը, անզուգական հարմարավետությունն ու մոդելների երկարակեցությունը հանդիսանում են ապրանքանիշի տարբերակիչ հատկանիշները: 

Ապրանքնանիշի առանձնահատկությունն իտալացի վարպետների ավանդույթների, ձեռքի աշխատանքի և բարձր որակի բնական կաշվի համադրության մեջ է: 

Santoni ապրանքանիշի սիրված հումքը հորթի կաշին է, որն ընտրվում է որակի յուրահատուկ չափանիշների համաձայն: Ապրանքանիշը ներկայացնում է նաև էկզոտիկ կաշիներից  պատրաստված մոդելներ: Կոշիկի յուրաքանչյուր զույգ կարվում և ներկվում է ձեռքով, ինչի արդյունքում գույնն ու երանգն երբեք չեն կրկնվում , իսկ կոշիկները վերածվում են արվեստի իրական գլուխգործոցի:  

Սեզոն առ սեզոն, թրենդերի ու ոճերի զարգացման հետ մեկտեղ, Santoni ապրանքանիշը պահպանում է կոշիկի արտադրման ավանդական գործընթացները, միաժամանակ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներն ու սարքավորումները: 

Ընկերությունն այժմ արտադրում է նաև պայուսակներ, դրամապանակներ, գոտիներ և այլ կաշվե իրեր: 

Santoni-ն այսօր այն ապրանքնանիշն է, որը տարիներ շարունակ հավատարիմ է  իտալական ձեռագործ աշխատանքի մշակույթին , բայց և միաժամանակ չի մերժում ժամանակակից դիզայնի գաղափարը: